Գործարարության աջակցման գրասենյակ
Գործարարության աջակցման գրասենյակը հիմնադրվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից և նպատակ ունի Հայաստանում խրախուսել համագործակցությունն ու քաղաքականության շուրջ կառուցողական երկխոսությունը պետության և մասնավոր հատվածի միջև:
Մեր առաքելությունն է վերհանել գործարար միջավայրի վրա ազդող հիմնախնդիրները, կառավարությանը տրամադրել տեխնիկական աջակցություն բացահայտված խոչընդոտների հաղթահարման ռազմավարությունների/բարեփոխումների մշակման գործընթացում` զուգահեռաբար անցկացնելով խորհրդակցություններ գործարար համայնքի հետ և փոխանցելով առաջարկվող բարեփոխումների մասին վերջիններիս արձագանքը կառավարությանը:
#ԲիզնեսնԸնդդեմCOVID19 նախաձեռնության շրջանակներում մեր գրասենյակը, համագործակցելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ներդրումների աջակցման կենտրոնի հետ, կազմակերպել է վեբինարների շարք, ինչպես նաև անհատական խորհրդատվության տոմսակներ՝ ներգրավելով Հայաստանի լավագույն խորհրդատուներին:
#ԲիզնեսնԸնդդեմCOVID19 նախաձեռնության շրջանակներում գործում է կարևոր պայման` յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ձեռք բերել ոչ ավել, քան 2 տոմսակ: