Վերականգնման արվեստը Հայաստանում
Սեպտեմբերի 12-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա «Վերականգնման արվեստը Հայաստանում» մասնագիտական ֆորում։
2026 թվականին լրանում է հայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչ Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակը։ Հոբելյանական տարվա շրջանակում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում իրականացվում են նկարչին և նրա ժառանգությանը նվիրված մի շարք միջոցառումներ։
Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները կշարունակվեն նաև աշնանը։ Սեպտեմբերի 12-ին Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա «Վերականգնման արվեստը Հայաստանում» մասնագիտական ֆորում։
Ֆորումի նպատակն է ներկայացնել Հայաստանում արվեստի գործերի վերականգնման արդի փորձը, ստեղծել մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման հարթակ, ինչպես նաև հանրության համար առավել տեսանելի դարձնել վերականգնողների կարևոր և հաճախ անտեսանելի աշխատանքը։
«Վերականգնման արվեստը Հայաստանում» մասնագիտական ֆորումը կազմակերպվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և Հայաստանի վերականգնողների ասոցիացիայի համագործակցությամբ։
Ֆորումին պարտադիր նախնական գրանցմամբ կարող են մասնակցել արվեստի բուհերի և մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողներ, վերականգնողներ, թանգարանային և մշակութային ոլորտի մասնագետներ, ինչպես նաև վերականգնման թեմայով հետաքրքրվող անձինք։
Ստորև ներկայացնում ենք միջոցառման ժամանակացույցը․
Սեպտեմբեր 12, 2026թ․ Հատուկ միջոցառումների սրահ
12։00 Մասնակիցների գրանցում
12։30 Բացման խոսք
Վահագն Մարաբյան
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն
ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ
12։40 Վավերագրական ֆիլմի պրեմիերա` նվիրված Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին (15 րոպե)
13։00 Ներկայացնում է Գրիգոր Խանջյանի որմնանկարի վերականգնողների թիմը
Բանախոսներ՝
Նիկոլայ Միխայլով՝ վերականգնման մեթոդաբանության հեղինակ և աշխատանքների ղեկավար
Նկարիչ-վերականգնողներ` Ավետիս Ստեփանյան, Արամ Ասլանյան, Էմիլի Բարխուդարյան, Գեղեցիկ Գյուրջյան, Լուսինէ Թումանյան, Անդրանիկ Սահակյան
Մոդերատոր՝ Ելիզավետա Շիրինյան
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն
14։00 Հարց ու պատասխան, քննարկում
14։30 Ընդմիջում
ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏ
15։00 Ներկայացնում է Հայաստանի վերականգնողների ասոցիացիան
Բացման խոսք
Լիլիթ Բաչաչյան՝ Հայաստանի վերականգնողների ասոցիացիայի քարտուղար, Մատենադարանի Վերականգնման բաժնի ավագ վերականգնող
15:10 Վերականգնողի մասնագիտությունը Հայաստանում
Աստղիկ Մելքոնյան՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ի Հնագիտական գտածոների վերականգնման բաժնի ավագ վերականգնող
15:30 Գրավոր ժառանգության վերականգնումը Մատենադարանում
Գայանե Էլիազյան՝ Հայաստանի վերականգնողների ասոցիացիայի նախագահ, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի Վերականգնման բաժնի վարիչ
15։50 Հայկական վերականգնողական ձեռագործ թղթի պատրաստումը Հայաստանում
Արտավազդ Այվազյան, Արթուր Պետրոսյան՝ Մատենադարանի Վերականգնման բաժնի ավագ վերականգնողներ
16։10 «Սալոմե» կտավի վերականգնումը
Արտաշես Աբրահամյան՝ Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնի ավագ նկարիչ-վերականգնող
16։30 Հնագիտական խեցեղենի մաքրման և վերականգնման հիմնախնդիրները
Տիգրան Պետրոսյան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման բաժին-լաբորատորիայի պետ
16:50 Երկխոսություն քարի հետ․ նյութը, քիմիան և միջավայրը վերականգնման գործընթացում Լիանա Ղուկասյան՝ մշակութային արժեքների վերականգնող, Իտալիայի Հանրապետության Մշակույթի նախարարության կողմից որակավորված PFP1 մասնագիտացման ոլորտում (Իտալիա)
17։15 Հարց ու պատասխան, քննարկում
Good to know
Highlights
- 6 hours
- In person
Location
Cafesjian Center for the Arts
10 Tamanyan Street
Yerevan, Yerevan 0009
How do you want to get there?
