Հանդիպում արվեստի հետ. Արա Հարությունյան
Event Information
Description
Հունիսի 7-ին, ժ. 18:30-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կկայանա «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքի հերթական միջոցառումը: Երեկոյի շրջանակներում անդրադարձ կլինի «Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությանը, որը գործելու է մինչև հունիսի 10-ը:
Ծրագրում`
-
18:30 «Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրության դիտում
«Արծիվ» սրահ
-
19:00 Դասախոսություն՝ «Արա Հարությունյանի գեղարվեստական ժառանգությունը»/ Բանախոս՝ Արմեն Եսայանց, արվեստաբան, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն
-
19:40 «Քանդակագոոծ Արա Հարությունյան» փաստագրական ֆիլմի ցուցադրություն, ռեժ.՝ Ռ. Ֆրանգուլյան, 1976
Հատուկ միջոցառումների սրահ
Միջոցառման մուտքն անվճար է` նախնական գրանցմամբ: Տեղեկությունների համար զանգահարել (+37410) 54 19 32 / 34 հեռախոսահամարներով:
«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից: Պարբերաբար կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:
On June 7, at 18:30 the ENCOUNTERS WITH ART series of the Cafesjian Center for the Arts (CCA) presents its regular event, featuring the exhibition, Ara Harutyunyan: Monumental Vision, which will close on June 10.
The program includes:
-
18:30 Ara Harutyunyan: Monumental Vision exhibition viewing
Eagle Gallery
-
19:00 Lecture: Ara Harutyunyan's Artistic Legacy; Speaker: Armen Yesayants, art historian, Director of Exhibitions of the Cafesjian Center for the Arts
-
19:40 “Sculptor Ara Harutyunyan” documentary screening, Dir.: R. Frangulyan, 1976
Special Events Auditorium
Admission is free, by prior reservation. For inquiries please call (+37410) 54 19 32 / 34.
The Encounters with Art program was launched at the Cafesjian Center for the Arts in October 2010, as a series of events dedicated to Armenian and international artists, as well as important cultural events.