«Архитектор Джим Торосян: Maestro di bellezza»  գրքի շնորհանդես
Sales end soon
Just Added

«Архитектор Джим Торосян: Maestro di bellezza» գրքի շնորհանդես

Մայիսի 7-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կկայանա հայ ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի մասին ծավալուն մենագրության շնորհանդեսը։

By Cafesjian Center for the Arts

Date and time

Wednesday, May 7 · 6:30 - 8:30pm GMT+4

Location

Cafesjian Center for the Arts

10 Tamanyan Street Yerevan, Yerevan 0009 Armenia

About this event

  • Event lasts 2 hours

2025 թվականի մայիսի 7-ին՝ ժամը 18:30-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքի շրջանակում «Խանջյան» սրահում կկայանա հայ ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի գլխավոր ճարտարապետ (1971-1981), Կասկադ համալիրի ճարտարապետական նախագծի համահեղինակ Ջիմ Թորոսյանի մասին ծավալուն մենագրության շնորհանդեսը՝ «Архитектор Джим Торосян: Maestro di bellezza» («Ճարտարապետ Ջիմ Թորոսյան. Maestro di bellezza»):

Գրքի հեղինակ՝ Կարեն Բալյան

Հրատարակիչ՝ TATLIN հրատարակչություն

Ջիմ Թորոսյանը իր սերնդի ամենատաղանդավոր և խոստումնալից ճարտարապետներից մեկն էր։ Մնալով հավատարիմ համաշխարհային ճարտարապետական ժառանգության վրա հիմնված իր մոտեցումներին՝ նա իր աշխատանքներում համատեղում էր ազգային ձևերը ժամանակի հիմնական ուղղության՝ մոդեռնիզմի հետ։

Գիրքը փորձ է ոչ այնքան նկարագրելու, որքան Ջիմ Թորոսյանի աշխատանքը հասկանալու և Վարպետի հիշատակը հավերժացնելու։ Ճարտարապետի կյանքի տարիների միջով անցնելով՝ հեղինակ Կարեն Բալյանը վերլուծում է նրա ստեղծագործական աշխարհայացքը, մասնագիտության նկատմամբ մոտեցումը և յուրօրինակ ճարտարապետական ոճը՝ ընկղմվելով Թորոսյանի ճարտարապետության զարմանահրաշ աշխարհի մեջ։

Շնորհանդեսի մուտքը միայն նախնական գրանցմամբ՝ հետևյալ հղումով։